211652_close_icon
views-count9617 դիտում article-date 19:01 16-04-2016

Ադրբեջանը շարունակում է խախտել կրակի դադարեցման մասին կողմերի միջեւ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը․կան կորուստներ

Ապրիլի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկանում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Ինչպես նաեւ տեղեկացնում են, որ հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 եւ 82 մմ ականանետերից ու ՀԱՆ 17 տիպի նռնականետերից խախտել կրակի դադարեցման մասին կողմերի միջեւ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնային գծի հյուսիսարեւելյան եւ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա, որոնք աստիճանաբար վեր են ածվել միջադեպերի, ինչի արդյունքում եղել են նաեւ կորուստներ: ՊԲ առաջապահ զորամասերը վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը եւ ձեռնարկում իրադրությանը համահունչ գործողություններ:

Նմանատիպ նյութեր