211652_close_icon
views-count4132 դիտում article-date 19:20 17-04-2016

Արամ Դանիելյանը վստահ է, որ ունի հրազդանցու «դաբրոն»

Հրազդանի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանը քաղաքի 25/20 ընտրատեղամասում ընտրություն կատարելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում վստահություն հայտնեց, թե ունի հրազդանցու «դաբրոն»․ «14 տարի տեսել եմ hրազդանցուն ` իմ թիկունքին, նրա աջակցությունը, ես էլ hրազդանցու թիկունքին եմ եղել, բազմաթիվ խնդիրներ լուծել Հրազդանի համար։ Քաղաքաշինական մինչև 4 տարին մեկ տանիքներ ենք վերանորոգել, ասֆալտապատել, աղբահանություն, սանմաքրում, ձնամաքրում․․․»,- թվարկեց 14 տարվա քաղաքապետն ու քաղաքապետի թեկնածուն: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու են քաղաքի փողոցները խորդուբորդ, ինչու ասֆալտապատ չեն: Ի պատասխան թեկնածուն նկատեց, որ Հրազդանը «սպեցիֆիկ» քաղաք է և կա զարգացման ծրագիր ու ժամանակի ընթացքում այդ հարցը կլուծվի: Արամ Դանիելյանը հայտարարեց, որ իր մրցակից Սասուն Միքայելյանի թիմը դեռ վաղ առավոտից սկսել էր անկայունություն սերմանել ընտրատեղամասերում,սակայն Արամ Դանիելյանն ինքը համակիրներին խնդրել է առճակատման չգնալ։

Նմանատիպ նյութեր