Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
Աֆղանստանի Նազյան գավառում պայթյուն է որոտացել, որի հետևանքով 2 թիկնապահների հետ միասին զոհվել է գավառի վարչակազմի ղեկավարը, ավելի քան 6 մարդ վիրավոր է։ Այս մասին հայտնում է «Пажвок» գործակալությունը։
Գործակալության տվյալների համաձայն, պայթուցիկ սարքը վարչակազմի ղեկավարի մեքենայի տակ է տեղադրված եղել, որը պայթել է Ջելալաբադ քաղաքի կենտրոնում։
Ըստ ականատեսների վկայությունների, մեքենան զարդարված էր նախընտրական պաստառներով։ Գավառի ղեկավարությունը հաստատել է աշխատակցի մահը։
Միջադեպի հետ կապված դեռևս ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել։