Աֆղանստանում ԱՄՆ դեսպանատան մոտ պայթյուն է որոտացել
Աֆղանստանի ՆԳՆ ներկայացուցիչ Նաջիբ Դանիան Twitter- ում գրել է, որ մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է 4 մարդ, վիրավորվել`3-ը: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Պայթյունը տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ:
Ինչպես հայտնում է աղբյուրը` երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Վահիդ Մահրուխը նաև նշել է, որ դեպարտամենտը չի ստացել տեղեկություն, որ պայթյունը ինչ-որ կերպ վնաս է հասցրել ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին:
Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» խմբավորումը