211652_close_icon

Էստոնական փողոցում ատրճանակ և 12 փամփուշտ է հայտնաբերվել

views-count1283 դիտում article-date 13:18 20-04-2016
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Երևանի Էստոնական փողոցում գտնվող դպրոցի ծառերի տակ զենք է թողել: Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերեցին «BUL CHEROKEE» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակ` փամփշտատուփով, և 9 մմ տրամաչափի 12 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր