211652_close_icon
views-count1913 դիտում article-date 16:27 20-04-2016

Ներքին թշնամին մեր միջից պետք է հանենք. նա, ով թուրքական ապրանք է գնում, հովանավորում է ահաբեկչությունը. Թաթուլ Մանասերյան

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը առաջարկում է` ուշքի գալ և «ոչ» ասել թուրքական և «այո»` հայկական արտադրանքին, և սա վերաբերում է ոչ միայն թուրքական ապրանքատեսակների հայաստանյան շուկայում սպառմանը: «Ներքին թշնամին մեր միջից պետք է հանենք՝ նա, ով թուրքական ապրանք է գնում, հովանավորում է ահաբեկչությունը»,-այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց տնտեսագետն ու ավելացրեց. «Մարդիկ մեծ չարչարանքով գումարներ են վաստակում, այնտեղից դրանք ուղարկում այստեղ` իրենց հարազատներին, որոնք էլ թուրքական ապրանքներ գնելով` ֆինանսավորում են թուրքական ռազմարդյունաբերական համալիրը»: Ահա, այսպիսի շղթա՝ ըստ տնտեսագետի: Թուրքական ապրանքների կախվածության լավագույն օրինակը Թաթուլ Մանասերյանը համարում է Ռուսաստանինը, երբ Թուրքիայի հետ ավանդաբար տնտեսական հետաքրքրություններ ունի, սակայն քաղաքական հակասություններ ունեցող այս երկիրը, ուղղակի վերցրեց ու կտրեց Թուրքիայից կախվածության այդ պորտալարը:

Նմանատիպ նյութեր