971 դիտում
19:02 20-04-2016
Լոս Անջելեսում տեղի է ունեցել Եվրասիական տարածաշրջանային տնտեսական առաջին ֆորումի նախապատրաստական աշխատանքների շնորհանդեսը
Ապրիլի 15-ին, Լոս Անջելեսի հայտնի «California Club»-ում տեղի է ունեցել Եվրասիական տարածաշրջանային տնտեսական առաջին ֆորումի նախապատրաստական աշխատանքների շնորհանդեսը: Ֆորումը կայանալու է Հայաստանում՝ 2016թ. հոկտեմբերի 5-8-ը: Նման մասշտաբային միջոցառում անցկացնելու նախաձեռնությունը գործարար և հասարակական-քաղաքական գործիչ Արա Աբրահամյանինն է: Ֆորումը կազմակերպում են Համաշխարհային հայկական կոնգրեսը և «Financial Times» ամսագիրը:
Շնորհանդեսի շրջանակներում, որին մասնակցում էին ամերիկյան քաղաքական և բիզնես հանրության ներկայացուցիչներ, հնչել են ելույթներ և ֆիլմ է ցուցադրվել, որում պարզաբանվել է ԵՏՄ-ի շրջանակներում անցկացվող Եվրասիական տարածաշրջանային տնտեսական առաջին ֆորումի նպատակները և Հայաստանի արտոնություններն ու հնարավորությունները՝ որպես բիզնես-գործընկեր:
Իր ելույթում Արա Աբրահամյանը, տնտեսական ֆորումի հետ կապված հարցերից բացի, անդրադարձել է նաև Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում տիրող իրավիճակին:
Նրա խոսքերով՝ այն, ինչ կատարվել է, ավելի շատ բնութագրվում է որպես ագրեսիա, այլ ոչ թե պատերազմ, որն ունի իր օրենքները. պետական ագրեսիայի ապացույցն էր Ադրբեջանի գիշերային հարձակումը Ղարաբաղի վրա և այնտեղ բնակվող խաղաղ բնակիչների, այդ թվում նաև տարեց մարդկանց գնդակոծումը:
Ներկա գտնվողները մեկ րոպե լռությամբ իրենց հարգանքի տուրքն են մատուցել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվածների հիշատակին:
Զարմացնում է այն փաստը՝ ինչո՞ւ Հայաստանի տնտեսական կապերը այլ երկրների, մասնավորապես, ԱՄՆ-ի հետ ամրապնդելու նպատակ հետապնդող այս կարևոր ֆորումով ոչ մի կերպ հետաքրքրված չէր Լոս Անջելեսի ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, որի գործունեության համար քիչ միջոցներ չեն տրամադրվում Հայաստանի պետական բյուջեից:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»