5331 դիտում
23:12 20-04-2016
Ալեքսանյան եղբայրները Հայաստանի առողջապահական համակարգին մեծ քանակությամբ դեղեր և բժշկական նշանակության ապրանքներ են նվիրաբերել
«Լեյկո» և «ԼեյկոԱլեքս» ընկերությունների կողմից մեծ քանակությամբ դեղեր և բժշկական նշանակության ապրանքներ են նվիրաբերել ՀՀ առողջապահության նախարարությանը: Նախաձեռնությունը Գառնիկ և Գագիկ Ալեքսանյան եղբայրներինն է:
Այսօր ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ այցի ժամանակ ՀՀ ԱՆ աշխատակազմի դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Վարդուհի Գրիգորյանը ծանոթացել է տրամադրված ապրանքներին, շնորհակալություն հայտնել ընկերություններին նվիրատվության համար:
Եղբայրների խոսքով' սա ընդամենը փոքր նվեր է ՀՀ առողջապահության նախարարությանը: Իրենք պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտության դեպքում շարունակական աջակցություն ցուցաբերել մեր երկրի բնակչությանը:
Նշենք, որ «Լեյկո» ընկերությունը հաջողված գործունեություն է ծավալում Ռուսաստանի Տվեր քաղաքում, իսկ «Լեյկո-Ալեքս»-ը ' Հայաստանում:
Նմանատիպ նյութեր
1772 դիտում
19:49 22-08-2015
Սահմանամերձ գյուղերի ամբուլատորիաներին տրամադրվել են դեղեր ու բժշկական նշանակության ապրանքներ
1000 դիտում
20:32 07-11-2020
Ֆրանսիան արտակարգ բժշկական օգնություն է տրամադրելու Հայաստանի առողջապահական համակարգին
Այս բաժնից
919 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»