211652_close_icon
views-count1775 դիտում article-date 19:49 22-08-2015

Սահմանամերձ գյուղերի ամբուլատորիաներին տրամադրվել են դեղեր ու բժշկական նշանակության ապրանքներ

Մարզային բուժհաստատություններին օժանդակելու նպատակով, ինչպես նաև բնակչության դեղերով ապահովումը և հասանելիությունը բարելավելու համար ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ սահմանամերձ բնակավայրերին հերթական անգամ դեղեր և բժշկական ապրանքներ են հատկացվել: Այս մասին հայտնում են ԱՆ լրատվական ծառայությունից: ՀՀ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնի» միջոցով` այս անգամ Տավուշի մարզի Այգեձորի, Չինարի, Մովսեսի, Ներքին կարմիրաղբյուրի, Պառավաքարի և Սևքարի ամբուլատորիաներին տրամադրվել են մարդասիրական օգնությամբ ստացված թվով 352 անուն դեղ և 690 անուն բժշկական նշանակության ապրանք: Հատկացված դեղերը հիմնականում առաջին անհրաժեշտության են, պարագաները` նախատեսված են անհետաձգելի և նեղ մասնագիտական բժշկական օգնություն կազմակերպելու համար:

Նմանատիպ նյութեր