1877 դիտում
22:09 20-04-2016
ՊՐՈ արտոնագրի դասընթացի մասնակից հայ մարզիչները մեկնել են Ֆրանսիա
Այսօր ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի մասնակից մարզիչները՝ Վարուժան Սուքիասյանը (Հայաստանի ազգային հավաքական, «Արարատ»), Կարեն Բարսեղյանը (Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքական, «Արարատ»), Արամ Ոսկանյանը (Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքական, «Բանանց»), Արթուր Ոսկանյանը (Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքական, «Բանանց»), Լիանա Հայրապետյանը (Հայաստանի մինչև 19 տարեկան աղջիկների հավաքական), Արթուր Պետրոսյանը («Ցյուրիխ»), Վահե Յաղմուրյանը («Արարատ»), Սարգիս Հովսեփյանը («Փյունիկ»), Արտակ Օսեյանը («Փյունիկ»), Անդրանիկ Զանազանյանը («Բանանց»), Ֆելիքս Խոջոյանը («Շիրակ»), Տիգրան Եսայանը և Ժոլտ Հոռնյակը, ինչպես նաև դասընթացի ղեկավար, ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Մարկ Լելևրը և ՀՖՖ Մարզչական կրթության համակարգող Ղազար Հակոբջանյանը մեկնել են Ֆրանսիայի Մոնպելյե քաղաք:
ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի հերթական փուլի ընթացքում մասնակիցները ապրիլի 20-ից 26-ը ֆրանսիական «Մոնպելյե» ակումբի ենթակառուցվածքներին, կհետևեն առաջին թիմի մարզումներին, հանդիպումներ կունենան ակումբի տեխնիկական տնօրենի, գլխավոր մարզչի, ֆուտբոլի ակադեմիայի ղեկավարության հետ, կծանոթանան թիմի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրերին, ինչպես նաև կդիտեն և կվերլուծեն Ֆրանսիայի առաջնության հանդիպում` «Մոնպելյեի» մասնակցությամբ, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Նմանատիպ նյութեր
1874 դիտում
22:53 17-05-2021
Մեկնարկեց ՈՒԵՖԱ/ՀՖՖ Մարզչական ՊՐՈ կարգի արտոնագրի դասընթացը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1713 դիտում
23:42 21-02-2022
ՀՖՖ-ն հայտարարում է ՈՒԵՖԱ-ի Մարզչական C կարգի արտոնագրի դասընթացի ընդունելություն
975 դիտում
16:28 13-01-2015
ՀՖՖ-ն հայտարարում է մարզչական Բ, Ա և ՊՐՈ արտոնագրերի դասընթացների ընդունելություն
Այս բաժնից
2737 դիտում
22:48 20-01-2025
Հայտնի է՝ երբ Երևանում կանցկացվի Եվրոպայի առաջնությունը
6688 դիտում
16:19 19-01-2025
Հայտնի է Արման Ծառուկյանի ապաքինման ժամկետը
5428 դիտում
11:27 19-01-2025
Իսլամ Մախաչևը պաշտպանեց չեմպիոնական գոտին