211652_close_icon
views-count1439 դիտում article-date 12:56 21-04-2016

Ինքնաշեն ատրճանակ և փամփուշտներ են թողել «Սիրո արահետ» այգում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողնում Խանջյան փողոցի «Սիրո արահետ» այգու սկզբնամասում գտնվող ծառի տակ: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված ինքնաշեն ատրճանակ, 7,62 մմ տրամաչափի 40 և 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր