43305 դիտում
17:59 21-04-2016
Աքորի գյուղում վերջին հրաժեշտը տվեցին 19-ամյա հերոս զինվորին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` ապրիլի 21-ին, Լոռու մարզի Աքորի գյուղում տեղի ունեցավ ապրիլի 19–ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում զոհված 19-ամյա Գևորգ Գևորգյանի հուղարկավորության արարողությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արարողությանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, բարձրաստճան զինվորականներ, դպրոցի աշակերտներ:
Գյուղի ակումբից, որտեղ տեղի ունեցավ հուղարկավորության արարողությունը,, մինչև գերեզմաններ տանող ճանապարհին կանգնած էին դպորցի աշակերտները, ովքեր վերջին հրաժեշտը տվեցին զոհված հերոսին:
Գևորգի ավագ եղբայրը` Գրիգորը, վերադարձել է Ռուսսաստանի Դաշնությունից, իսկ կրտսեր եղբայրը` Ժորան, սովորում է 9-րդ դասարանում:
Զոհված զինվորը հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով, որը հանձնեց Լեռնային Ղարաբաղից ժամանած բարձրաստիճան զինվորականը` Բակո Սահակյանի հրամանով:
Ինչպես[url=https://shamshyan.com/hy/article/2016/04/20/82937/] ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, Լոռու մարզի Աքորի գյուղում ապրիլի 19–ին տեղի էր ունեցել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում զոհված 19-ամյա Գևորգ Գևորգյանի հոգեհանգստյան արարողությունը:
Գևորգը ծառայում էր ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում և հակառակորդը 19-ամյա զինվորի վրա կրակել էր, երբ նա պահպանություն էր իրականացնում իրեն վստահված տեղամասում:
Ազերի ստահակի կողմից զոհված տղան բազմազավակ ընտանիքից էր: Նա ունի 3 քույր և 2 եղբայր: Ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում և[color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ը խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց, որպեսզի հնարավորության սահմաններում օգնության ձեռք մեկնեն մեր անդորրը պահող, թշնամու կողմից զոհված զինվորի ընտանիքին:
Լուսանկարները` Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 351+
351+
Նմանատիպ նյութեր
63671 դիտում
16:19 08-02-2016
Շիրակի մարզի Փանիկ գյուղում վերջին հրաժեշտը տվեցին 20-ամյա հերոսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ