211652_close_icon
views-count8595 դիտում article-date 18:27 21-04-2016

Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի կարգադրությամբ մի քանի բրիգադներով սկսվել է Սիսիան-Գորիս ավտոճանապարհի մարդաբոյ փոսերի վերացումը. երթևեկությունը դառնում է անվտանգ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` ապրիլի 21-ին, վաղ առավոտից Երևան-Ստեփանակերտ ավտոճանապարհի Սիսիան- Գորիս ճանապարհահատվածում մի քանի աշխատանքային խմբերով Սիսիանի, Գորիսի ճանշինականները սկսել են ճանապարհի մարդաբոյ փոսերի կապիտալ փոսալցման աշխատանքներ իրականացնել: Ինչպես Սյունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատանքները Կապի և տրասպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի կարգադրությամբ վերահսկում է «Հայավտոճան»-ի տնօրեն Աշոտ Արշակյանը: Աշխատանքներին ինտերնետ կապի միջոցով օնլայն հետևում է նախարար Գ. Բեգլարյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե ճանշինի աշխատակիցները նման թափով շարունակեն իրենց աշխատանքը, ապա օրերի ընթացքում նշված հատվածում առաջացած մարդաբոյ փոսերը կանցնեն հիշողության գիրկը և կմնան որպես անցյալի դառը ցնցումներ: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր