34766 դիտում
13:19 08-04-2016
Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի կարգադրությամբ Սիսիանի ճանշինականները սկսել են ճանապարհների փոսալցման աշխատանքներ կատարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 8-ի վաղ առավոտից ՀՀ Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի կարգադրությամբ Սիսիանի Ճանշինի աշխատակիցները սկսել են հսկայական աշխատանքներ կատարել Երևան-Ստեփանակերտ ավտոճանապարհի Սիսիանի վարչական տարածքում մի քանի կիլոմետրանոց ճանապարհի մարդաբոյ փոսերի լցման աշխատանքները:
Աշխատանքները ղեկավարում է Կապի և Տրանսպորտի նախարարության «Հայավտոճան»-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը:
Ավելի վաղ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը խնդրանքով [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/05/81550/]դիմել [/url]էր Գ. Բեգլարյանին՝ նշված հատվածում մարդաբոյ փոսերը լցնելու համար. «Այս օրերին ծանրաբեռնված վիճակ է նաև Երևան-Ստեփանակերտ ավտոճանապարհին՝ մեզ հայտնի պատճառներով: Գորիս-Սիսիան ավտոճապարհի մարդաբոյ փոսերը պատճառ են դառնում վթարների՝ Արցախից Երևան տեղափոխող շտապօգնության ավտոմեքենաների վարորդների համար: Եթե նախկինում նշված ճանապարհահատվածն անցնում էին մի քանի րոպեում, ապա հիմա շտապօգնության մեքենաները վիրավորներին ռեանիմոբիլով տեղափոխում են 1,5 ժամվա ընթացքում: Խնդրում ենք Կապի և Տրանսպորտի նախարարությանը, որպեսզի գոնե այդ հատվածում կատարվեն ճանապարհի փոսալցման աշխատանքներ, որպեսզի շտապօգնության մեքենաները կարողանան օպերատիվորեն վիրավորներին հասցնել հիվանդանոց»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1571 դիտում
21:34 15-10-2015
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ընդունել է Իրանի տրանսպորտի և ճանապարհների նախարարին