211652_close_icon
views-count1861 դիտում article-date 19:16 22-04-2016

Էկվադորում փլատակների տակից 113 ողջ մնացածների են գտել

Էկվադորի ափամերձ շրջաններում ապրիլի 16-ին տեղի ունեցած 7.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով երկրում շարունակվում են փրկարարական աշխատանքները: Երկրին օգնության ձեռք մեկնեցին աշխարհի ամեն ծայրից, ինչը մեծ նշանակություն ունեցավ ու արժանացավ Էկվադորի կառավարության խորին գոհունակությանը: Ըստ պաշտոնական տվյալների՝ այնտեղ աշխատում են շուրջ 1.908 փրկարարներ, ովքեր գիշեր- ցերեկ աշխատում են՝ անկախ էլէեկտրաէներգիայի բացակայությունից: Նրանք փլատակների տակից հանել ու փրկել են 113 մարդկային կյանք: Փորձագետների հավաստմամբ՝ մարդիկ, ովքեր չունեն ծանր վնասվածքներ, մոտ մեկ շաբաթ կարող են դիմանալ փլատակների տակ: Եվ միայն մեկ շաբաթ հետո է սկսում թուլանալ գիտակցությունը, այնուհետև իսպառ վերանում է, որի պատճառով էլ այլևս չեն կարողանում օգնություն կանչել կամ արձագանքել որոնողների կանչերին: Համաձայն կառավարության կողմից տրամադրված վերջին զեկույցի՝ աղետին զոհ են գնացել 577 մարդ, որոնցից 533-ի դիակները հանձնվել են իրենց ընտանիքներին, իսկ քառասունչորսինը, դժբախտաբար, դեռ չեն հայտնաբերվել: [b][url=http://www.newsecuador.ec/one_news.php?id=1744]News Ecuador[/url][/b]

Նմանատիպ նյութեր