2160 դիտում
19:28 22-04-2016
Երևանից և Ստեփանակերտից 23 երեխա է մկրտվել Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցում
Երևանի և Ստեփանակերտի միջև ձևավորված համագործակցության շրջանակում բազում ծրագրեր ու մի շարք հետաքրքիր նախաձեռնություններ են կյանքի կոչվել: Հերթականը Նորք-Մարաշ վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցում մկրտության արարողությունն էր: Հայկական երկու պետությունների մայրաքաղաքներից 23 երեխա մկրտվել ու
դարձել է լիարժեք հայ քրիստոնյա: Խորհրդանշական է, որ մկրտվող ստեփանակերտցի երեխաներն Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների ընտանիքներից են: Երևանցի փոքրիկներն էլ՝ Նորք-Մարաշում գտնվող մանկատնից և անապահով ընտանիքներից:
Երեխաների հոգևոր հայր դառնալու ցանկություն էին հայտնել և կնքահայր դարձել Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանը, Նորք- Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանը, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի աշխատակազմերի անդամներ, ինչպես նաև ցանկություն հայտնած այլ անհատներ:
«Կարևոր ու պատասխանատու առաքելություն է կնքահայր դառնալը, քանի որ այդպիսով նաև որոշակի պատասխանատվություն ես ստանձնում: Համոզված եղեք, որ բոլոր այս երեխաներն այսօրվանից դարձան նաև մեր ընտանիքների լիարժեք անդամներն, ու մեզանից յուրաքանչյուրը կանի հնարավորը, որպեսզի նրանք ունենան անհոգ մանկություն», - նշել է Սերգեյ Մկրտչյանը:
Ստեփանակերտցի պատանիները ոգևորությամբ նշել են, որ սա իրենց կյանքի ամենակարևոր պահերից է, որի մասին միշտ երազել են՝ մկրտվել և դառնալ լիարժեք քրիստոնյա:
Նմանատիպ նյութեր
1474 դիտում
19:35 03-04-2015
Զինվորները մկրտվել են Ջրվեժի սուրբ Կաթողիկե եկեղեցում
1123 դիտում
13:19 31-12-2023
Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում մկրտվել են 40 արցախցիներ
Այս բաժնից
658 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1426 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա