24601 դիտում
22:00 22-04-2016
Առեղծվածային դեպք Վանաձորում. բնակարանում հայտնաբերվել է 58-ամյա կնոջ դի, ինչպես նաև նամակ-երկտող
Այսօր` ապրիլի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Զորյան փողոցի 79 շենքի 46 բնակարանի բնակչուհին 2 օր է` չի պատասխանում դռան և հեռախոսազանգերին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր Լոռու մարզի ոստիկանների և ընթերականների ներկայությամբ բացելով տան դուռը` հյուրասենյակում` բազմոցի վրա, հայտնաբերել են տանտիրուհու` 58-ամյա Անահիտ Հարությունյանի դին:
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության օպերատիվ խումբը ` վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ:
Քննչական խումբը հայտնաբերել է նաև երկտող, որում գրված է. «Արտակ, ես քեզ սիրում եմ, չեմ ուզում քեզ կիսել ոչ մեկի հետ»:
Քննիչի որոշմամբ երկտողը առգրավվել է և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում դիակի դատաբժշկական և ձեռագրաբանական:
Կան կասկածներ, որ կինը ինքնասպան է եղել ինչ-որ բան խմելով:
[color=#CC0000]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
50128 դիտում
21:31 04-05-2019
Առեղծվածային դեպք Երևանում. բնակարանում հայտնաբերվել է տանտիրոջ դին և երկտող՝ ուղղված կնոջը