Ուկրաինան հաջողությամբ տակտիկական հրթիռ է փորձարկել
Ուկրաինայի զինված ուժերը հաջողությամբ տակտիկական հրթիռ են փորձարկել: Այդ մասին հայտնել է «111 Ուկրաինա» հեռուստաալիքը:
Այդ երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդում պարզաբանել են, որ հրթիռի հերթական փորձարկումը հաստատում է, որ Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերությունը կարող է զարգանալ և կատարելագործվել իր ունեցած տեխնոլոգիաներով:
Նշենք, որ վերջերս Կիևում բացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող սերժանտների առաջին դպրոցը: