211652_close_icon
views-count36167 դիտում article-date 11:07 23-04-2016

Արտակարգ դեպք «Կոտայք» ռեստորանային համալիրում. հայր ու որդի դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ ապրիլի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից ոստիկանության Կոտայքի բաժին հայտնել են, որ իրենց մոտ է մարմնական վնասվածքներով տեղափոխվել 2 քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչը: Պարզվել է, որ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Երևան-Սևան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում գործող «Կոտայք» ռեստորանային համալիրից, որը գտնվում է Վերին Պտղնի գյուղի վարչական տարածքում: Վիրավորերն են՝ Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու 3-րդ փակուղու բնակիչներ, 51-ամյա Մհեր Վարդանյանը, ով վնասվածքներ է ստացել գլխի և որովայնի հատվածում՝ «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ և նույն հասցեի բնակիչ, 29-ամյա Նահապետ Վարդանյանը: Վերջինս վնասվածք է ստացել՝ «կրծքավանդակի հետին ձախ հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ: Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու համար: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. և Ն. Վարդանյանները հայր ու որդի են: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր