55378 դիտում
22:46 21-01-2021
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. հայր ու որդի դանակահարված վիճակում տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի դրսային մակերեսի կտրած ծակած վերք» և «կրծքավանդակի ձախից հետին պատի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 հոգի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ:
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորներն են Բալահովիտ գյուղի բնակիչներ, 45-ամյա Համլետ Ասրյանը և 21-ամյա Մեջլում Ասրյանը, ովքեր նույն օրը՝ ժամը 13:30-ի սահմաններում դանակի հարվածներ են ստացել Աբովյան քաղաքի բնակիչ, 26-ամյա Արմեն Կ.-ի կողմից:
Ոստիկանները պարզել են նաև, որ վիճաբանությանը մասնակցել է նաև Բալահովիտ գյուղի բնակիչ, 30-ամյա Նոյ Մ.-ն:
Կոտայքի բաժնի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ վիճաբանության մասնակիցներին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են և վիճաբանությունը տեղի է ունեցել Բալահովիտ գյուղի Մ. Թումասյան փողոցում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
36164 դիտում
11:07 23-04-2016
Արտակարգ դեպք «Կոտայք» ռեստորանային համալիրում. հայր ու որդի դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց
39456 դիտում
22:12 07-03-2016
Արտակարգ դեպք Փարաքար գյուղում. միջնակարգ դպրոցի մոտից հայր և որդի դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց