211652_close_icon
views-count3807 դիտում article-date 15:06 23-04-2016

Իմ պապը այն 300 գաղթականների մեջ էր, ովքեր գաղթեցին Խարբերդից. The Washington Post-ի խմբագիր Դևիդ Իգնատիուսի պապը Հովսեփ Պիղատոսյանն էր

The Washington Post հեղինակավոր թերթի խմբագիր Դևիդ Իգնատիուսը հայկական արմատներ ունի, ավելին` «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 2-րդ գլոբալ ֆորումի ժամանակ նա տեղեկացրեց, որ իր պապը` Հովսեփ Պիղատոսյանը, այն 300 գաղթականների մեջ է եղել, ովքեր գաղթեցին Խարբերդից: «Նրա հիշողություններով, գաղթականները տանջահար էին ու հազիվ էին շարժվում»,-հավելեց Դևիդ Իգնատիուսը: Որպես մասնագետ՝ նա այն համոզմունքին է, որ լրագրողական գործը ճշմարտությունը գտնելն է: «Իմ ղեկավարը ինձ միշտ ասում էր` ամեն ինչ զուր է, եթե չկան փաստեր», -ասաց նա ու ու ավելացրեց. «Ես լրագրող եմ և ցանկանում եմ նայել ներկային ու ապագային, պետք է հասկանալ, թե ինչպիսին պետք է լինի ճանաչումն ու հատուցումը: Ինչպես մենք կարող ենք ներկան բարելավել փաստերով, որ երբևէ ցեղասպանություններ չպետք է լինեն»: Իսկ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 2-րդ գլոբալ ֆորումի հյուր, ԱՄՆ Դելավերի համալսարանի պրոֆեսոր Աարոն Ֆիխթելբերգն էլ ոչ սխալ համարեց Սողոմոն Թեհլերյանի վրեժը Թալեաթ Փաշայից: Նրա խոսքով, երբեմն պետությունը, երբեմն էլ անհատներ կարող են «համապատասխան քայլեր» կատարել, տվյալ դեպքում օսման դահճապետին ոչնչացնել:

Նմանատիպ նյութեր