211652_close_icon
views-count1732 դիտում article-date 12:24 01-10-2014

Օբաման վերելակում հայտնվել է եռակի դատվածություն ունեցող զինված տղամարդու հետ. The Washington Post

Ատլանտա կատարած այցի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նույն վերելակում գտնվել է զինված տղամարդու հետ, ով երեք անգամ դատված է եղել նախկինում: Այս մասին հայտնում է The Washington Post-ը: Տղամարդը հանդիսացել է պաշտպանության մասնավոր կապալառու, ինչը հակասում է անվտանգության նորմերին:  Բացի այդ, կապալառուն հրաժարվել է կատարել պահպանության ծառայության հրամաններն ու նախագահին նկարահանել է տեսախցիկով: Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենք դատվածություն ունեցող հանցագործներին պետք է պահեն նախագահի հեռու. «Նախագահի կյանքը վտանգի մեջ է եղել: Մեր կյանքը կլիներ ընդհանրապես այլ, եթե նա օգտագործեր իր զենքը»: ԱՄՆ Գաղտնի ծառայության տնօրենը հանձնարարել է հետաքննել տեղի ունեցածը: Ընդգծվում է, որ Օբամային անմիջապես չեն հայտնել նրա անվտանգության խախտման մասին: Միջադեպը գրանցվել է սեպտեմբերի 16-ին, երբ Օբաման այցելել է Հիվանդությունների վերահսկման ու պրոֆիլակտիկայի կենտրոն՝ քննարկելու համար Էբոլա վիրուսի տարածման հանդեպ ԱՄՆ-ի արձագանքը:

Նմանատիպ նյութեր