211652_close_icon
views-count39560 դիտում article-date 16:46 11-05-2017

Պապիկի խնամակալության տակ գտնվող 14-ամյա Նարեկը սուր լեյկոզով է տառապում, նրան անհրաժեշտ է բոլորիս աջակցությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նարեկ Մարտոյանը ծնվել է 2002թ․նոյեմբերի 22-ին, Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում, հայրը մահացած է և տղան գտնվում է իր պապի՝ Ժոռա Մարտոյանի խնամակալության տակ։ Սովորում է 9-րդ դասարանում։ 2016 թվականի մայիսին երեխայի մոտ թուլություն, գունատություն և ոտքերի ցավ է նկատվել, պապը նրան անմիջապես բժշկի է տարել, որից հետո էլ պարզվել է, որ երեխան տառապում է Սուր լիմֆոբլաստային լեյկոզ (B common տարբերակ) հիվանդությամբ։ Իմանալով հիվանդության մասին՝ պապը անմիջապես երեխային տեղափոխում է Երևան, Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մանկական դիսպանսեր, որտեղ էլ մինչև հիմա բուժվում է և գտնվում է բժիշկների հսկողության տակ:Բուժումը բաղկացած է մի քանի փուլերից, որից միայն ավարտվել է առաջին փուլը։ Սույն փուլի անցկացման համար ընդհանուր գումարը կազմել է 800.000 /ութ հարյուր հազար/ ՀՀ դրամ։ Քանի որ երեխայի լյարդը մեծացել է, երկրորդ փուլին դեռ անցնել չեն կարող։ Երեխայի լյարդը նորմայի բերելու համար արվում են լրացուցիչ բուժումներ։ Երեխայի մոտ կա ախորժակի կորուստ և չունի սնվելու ցանկություն,անհրաժեշտ գումարը չունենալու պատճառով էլ չեն կարողանում անհրաժեշտ դեղերը գնե, պապիկն արել և անում է ամեն բան թոռնիկի կյանքը փրկելու համար: Սիրելի հայրենակիցներ, եկեք օգնենք Նարեկին ապրել: Արարատբանկում Նարեկի պապաիկի՝ ժոռա Մարտոյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝ [b] ՀՀ դրամ` 15100118483900200 ԱՄՆ դոլար` 15100118483900101 ԵՎՐՈ` 15100118483900149 ՌԴ ռուբլի` 15100118483900158 SWIFT: ARMCAM22[/b] Ժոռա Մարդոյանի հեռախոսահամարն է՝ +[b]37494 51-25-45: [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր