211652_close_icon
views-count5574 դիտում article-date 15:59 25-04-2016

Անդրանիկը կնոջը կասկածելով անհավատարմության մեջ՝ տարել է ամայի տարածք եւ դանակի սպառնալիքով սեռական հարաբերություն ունեցել նրա հետ եւ ոչ միայն

Անդրանիկ Դավդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կնոջը` Մ-ին, կասկածելով ամուսնական անհավատարմության մեջ, նրան տարել է ամայի տարածքում գտնվող կիսակառույց շինություն, որտեղ նրա հետ բնական սեռական հարաբերության ցանկություն ունենալով, վերջինիս ցուցաբերած դիմադրությանը հաղթահարելու համար ֆիզիկական բռնություն գործադրելով և սպանության սպառնալիք տալով, այն է` ծեծի ենթարկելով և իր մոտ եղած դանակով սպառնալով, որ կսպանի նրան, հագից հանել է հագուստները և նրա կամքին հակառակ բնական սեռական հարաբերություն ունեցել նրա հետ, որի ընթացքում չբավարարվելով դրանով, իր սեռական կրքերին խաթարված ձևով հագուրդ տալու նպատակով կնոջ նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի գուրծողություններ: Այսինքն, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 138 եւ139 հոդվածների 1-ին մասերով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր