211652_close_icon
views-count2031 դիտում article-date 13:51 12-02-2014

Կնոջը կասկածելով դավաճանության մեջ՝ աներորդու հետ փորձել է վրեժխնդիր լինել նրա սիրեկանից

39-ամյա Առան Պողոսյանը, կնոջը կասկածելով ամուսնական անհավատարմության մեջ, փորձել է աներորդու հետ վրեժխնդիր լինել նրա սիրեկանից: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: 39-ամյա Առան Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, կասկածելով կնոջը` Լ. Ստեփանյանին, Արսեն Մնացականյանի հետ ամուսնական անհավատարմության մեջ, հանդիպել է աներորդուն` 33-ամյա Վարդան Ստեփանյանին և կասկածանքների մասին տեղյակ պահել, որից հետո Վ. Ստեփանյանի հետ նախնական համաձայնության գալով` Արսեն Մնացականյանին Հրազդանում Վ. Ստեփանյանի բնակարան տեղափոխելու և հարցերը պարզելու շուրջ վերջինիս Առան Պողոսյանի «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենայով խաբեության, վստահությունը չարաշահելու միջոցով տեղափոխել են Հրազդան, որտեղ Վարդան Ստեփանյանը առաջարկել է սուրճ խմելու պատրվակով մտնել իրենց: Բնակարանի միջանցքում դրված պահարանի վրայից վերցնելով կպչուն ժապավենը՝ Առան Պողոսյանը Արսեն Մնացականյանին գցել է հատակին, կպչուն ժապավենով փաթաթել վերջինիս ձեռքերն ու ոտքերը: Այնուհետև ինքը և Վարդան Ստեփանյանը սկսել են ծեծել նրան`պահանջելով պատմել իր և Լ. Ստեփանյանի հարաբերությունների մասին, որից հետո Արսեն Մնացականյանը խոստովանել է իրենց սեռական կապը: Դրանից հետո վերը նշված ավտոմեքենայի բեռնախցիկով Ա. Մնացականյանին տեղափոխել են Երևան և Նորքի գերեզմանատանը եղբոր` Ցոլակ Մնացականի Մնացականյանի ներկայությամբ եղելությունը ներկայացնելուց հետո բաց են թողել: Աբովյանի ընդհանուր իրավասության դատարանը, քննելով գործը, վճռել է Առան Պողոսյանին եւ Վարդան Ստեփանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրանց նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով:

Նմանատիպ նյութեր