2944 դիտում
23:55 25-04-2016
Մինսկի Սբ. Ալեքսանդր Նևսկու եկեղեցու բակում հայ համայնքը կազմակերպել է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակներին նվիրված արարողություն
Ապրիլի 24-ին Մինսկի Սբ. Ալեքսանդր Նևսկու եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ Բելառուսում ՀՀ դեսպանությունը և հայ համայնքը կազմակերպել էին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակներին նվիրված արարողություն:
Միջոցառմանը ներկա էին Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, Բելառուսում հայ համայնքային կառույցների ղեկավարները և համայնքի ներկայացուցիչները:
ՀՀ դեսպանն իր ելույթում նշեց, որ 101 տարի առաջ Թուրքիայի կողմից ծրագրված հայ ազգի ոչնչացումը իր նպատակին չհասավ, և հայ ազգը այսօր էլ հզոր է և միասնական, ինչի վառ ապացույցն է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ հայ ազգի համախմբումն ու միասնականությունը: Իր խոսքում դեսպանը նաև ընդգծեց, որ ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ոչ միայն հայ ազգի պայքարը պետք է լինի՝ պատմական արդարության վերականգնման գործում, այլ համայն աշխարհի, որպեսզի նման դաժան հանցագործությունները այլևս երբեք չկրկնվեն: ՀՀ դեսպանն ընդգծեց, որ հայ ազգը երբեք չի շեղվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման ճշմարիտ ուղուց:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
757 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»