211652_close_icon
views-count5171 դիտում article-date 21:55 26-04-2016

Երգեհոնի ստեղծման պատմությունը

Երգեհոնն ամենահին երաժշտական գործիքներից է։ Ենթադրվում է, որ երգեհոնը ստեղծել է հույն հայտնագործող Ցտետիբուսը` մ.թ.ա. 290-280-ական թվականներին։ Մեծ չափեր ունեցող երգեհոններ սկսել են ստեղծվել 4-րդ դարում, ավելի կատարելագործված ձևերը` 7-8-րդ դարերում։ Երգեհոններ ստեղծելու մշակույթը սկիզբ է առել Իտալիայում, որտեղից էլ 9-րդ դարում տարածվեց Ֆրանսիայում։ Ավելի ուշ այս մշակույթը տարածվեց նաև Գերմանիայում։ Ամբողջ Եվրոպայում երգեհոնը տարածվեց 14-րդ դարից։ Միջնադարյան երգեհոնի ամենահին օրինակը հայտնաբերվել է Նորլանդիայում (վանական համալիր Հոլանդիայում), որը թվագրվում է 1370-1400 թվականներին։ Այն այժմ պահվում է Ստոկհոլմի պատմության ազգային թանգարանում։

Նմանատիպ նյութեր