211652_close_icon
views-count4255 դիտում article-date 12:05 26-04-2016

Հանս-Յոահիմ Վատցկե. Չեմ կարծում, որ կկարողանանք պահել Մխիթարյանին

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն խոստովանել է, որ ամռանը թիմը անխուսափելիորեն կկորցնի հիմնական խաղացողներին մի քանիսին: «Չեմ կարծում, որ մեզ կհաջողվի միաժամանակ երկարաձգել պայմանագրերը Մխիթարյանի, Հումելսի և Գյուդողանի հետ: Բացառված չէ, որ ամռանը նրանք բոլորն էլ հեռանան «Բորուսիայից»: Ենթադրում եմ, որ եթե Հումելսը հեռանա, ապա միայն «Բավարիա»: Այդ ակումբի հետ նրան շատ բան է կապում: Նա և նրա ընտանիքը Մյունխենից են: Մաթսի համար դա փողի հարց չէ: Եթե նա ցանկանա հեռանալ, մենք դա ստիպված կընդունենք: Թեպետ դա դեռ հարց է, բաց կթողնենք նրան, թե` ոչ», ասել է Վատցկեն:

Նմանատիպ նյութեր