4359 դիտում
12:23 26-04-2016
Ավտոբուսի պայթյունից տուժածների և ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. Արմեն Մուրադյան
Երեկ՝ ապրիլի 25-ին Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում պայթյունից տուժած ուղևորներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ով եկել էր «Արմենիա» ԲԿ:
Ըստ նրա` հղի կինը կտեղափոխվի ծննդատուն, որտեղ կգտնվի բժիշկների վերահսկողության ներքո, իսկ երկու անչափահաս երեխաները տեղափոխվեցին «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց:
Նախարարը նշեեց, որ դեռահասների վիճակը եղել է ծայրահեղ ծանր, սակայն բժիշկներին հաջողվել է կայունացնել նրանց վիճակը. «Կարող ենք ասել՝ հաջողվել է կայունացնել. ախարատը անջատել ենք և տեղափոխել համապատասխան սենյակ»:
Ըստ նախարարի` բոլոր հիվանդներն ունեն բեկորային և այրվածքային վնասվածքներ:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/25/83439/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ ապրիլի 25-ի երեկոյան ուժեղ պայթյուն էր տեղի ունեցել Երևանում: Դեռևս անհայտ պայմաններում, Հալաբյան փողոցում մարդատար Բոգդան մակնիշի 4829 Տ համարանիշի ավտոբուսում ուժեղ պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Դեպքի վայր էին ժամանել մեծ թվով ոստիկաններ, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, Երևան քաղաքի դատախազ Արթուր Դավթյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոբուսը սպասարկում է թիվ 63 երթուղին` Նոր Նորքի 9-րդ զանգվածից մինչև 15-րդ թաղամաս: Դեպքի վայր էին ժամանել նաև Երևանի ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ Հունան Պողոսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, գեներալ-մայոր Վահագն Հարությունյանը, Երևանի ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, ոստիկանության փորձաքրեագետներ ու ԱԱԾ-ի մեծ թվով աշխատակիցներ:
ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանն ու ԱԻ նախարար Ա. Երիցյանը մեկնել էին հիվանդանոց, որտեղ, ըստ նախնական տեղեկությունների` 10-ից ավելի տուժածներ կային, որոնց մի մասի վիճակը ծայրահեղ ծանր է: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ):
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
1150 դիտում
20:44 23-11-2020
Մատաղիսի շրջանում ականի պայթյունից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում
4375 դիտում
15:29 15-04-2014
Ականի պայթյունից վիրավորված քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում, սակայն մահացածը նրա խնամին էր
2759 դիտում
21:30 23-11-2020
Ականի պայթյունից վիրավորում ստացած արցախցի փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում. ԱՀ ԱԻՊԾ