1147 դիտում
20:44 23-11-2020
Մատաղիսի շրջանում ականի պայթյունից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ նոյեմբերի 23-ին Մատաղիսի շրջանում ականի պայթյունից տուժել է փրկարար ծառայության երեք աշխատակից, մեկ հոգի ՊԲ-ից, մեկ ռուս խաղաղապահ:
«Տուժածները բուժհաստատություններում են: Նրանցից ոչ ոքի կյանքին վտանգ չի սպառնում»,- [url=https://armenpress.am/arm/news/1035699.html]«Արմենպրես»-[/url]ի հետ զրույցում նշեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացրել էր, որ ականի պայթյունից ռուս սպա է վիրավորվել: Դեպքը տեղի է ունեցել Մատաղիս գյուղի շրջանում, երբ ռուս խաղաղապահների խումբը, Արցախի ԱԻՊԾ, Ադրբեջանի զինված ուժերի, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները փնտրում էին մարտերում զոհվածների մարմինները: Նշվում է, որ ադրբեջանցի մեկ զինվորական մահացել է:
Նմանատիպ նյութեր
4375 դիտում
15:29 15-04-2014
Ականի պայթյունից վիրավորված քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում, սակայն մահացածը նրա խնամին էր
2756 դիտում
21:30 23-11-2020
Ականի պայթյունից վիրավորում ստացած արցախցի փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում. ԱՀ ԱԻՊԾ
4356 դիտում
12:23 26-04-2016
Ավտոբուսի պայթյունից տուժածների և ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. Արմեն Մուրադյան
Այս բաժնից
856 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
745 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան