211652_close_icon
views-count4752 դիտում article-date 14:00 27-04-2016

Գոռը, չսպասելով կնոջ չափահաս դառնալուն, կուսությունից զրկել է նրան եւ պարբերաբար սեռական հարաբերություն ունեցել վերջինիս հետ

Գոռ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով 23 տարեկան, փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվել Կոտայքի մարզի բնակչուհի, 16 տարին չլրացած անչափահաս Ն. Դավթյանի հետ և գիտակցելով, որ վերջինիս 16 տարին դեռ չի լրացել՝ պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ: Այսինքն, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1,3-րդ կետերով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր