211652_close_icon
views-count54392 դիտում article-date 15:13 27-04-2016

Որքան որ թշնամու գնդակից զոհված Հայկի կորուստն էր սարսափելի, այնքան էլ լուրը մորը հայտնելը. նա ընտանիքի միակ տղան էր

Թշնամու գնդակից զոհված 20-ամյա Հայկ Սամվելի Մինասյանի ընտանիքում 4 երեխա են: Ինքը ընտանիքի միակ տղան էր: Իրենից մեծ են քույրերը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում նշեցին նրա հարեւանները: «Սոցիալապես անապահով ընտանիք է, մայրը արտագնա աշխատանքի է մեկնել՝ այնտեղ դերձակությամբ է զբաղվում: Որքան որ Հայկի կորուստն է բոլորիս համար սարսափելի, այնպես էլ լուրը մորը հայտնելը: Հայկը ուրիշ տղա էր, տարբերվում էր բոլորից իր տեսակով: Կարծես բոլորիս ընտանիքից լիներ ու բոլորիս զավակը, այդքան որ լավն էր»,- լացակումաց պատմում էին հարեւանները: Մինչեւ այդ հայտնել էինք, որ Հայկ Մինասյանը, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով, Վանաձորից էր: Նա 2014 թ-ի երկրորդ զորակոչին էր անցել ծառայության և ամիսներ էին մնացել նրան՝ տուն վերադառնալու համար: Սակայն հանուն հայրենիքի զոհ գնաց թշնամու գնդակին: S Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ ապրիլի 26-ի օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ինտենսիվ հրետակոծությունները շարունակվել են նաև այս գիշեր, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Ադրբեջանական զինուժը իր տրամադրության տակ եղած գրեթե բոլոր հրետանային զինատեսակներից, այդ թվում` ականանետերից, թնդանոթներից ու ՄՄ- 21 (Գրադ) կայանքներից ղարաբաղյան դիրքերի և խաղաղ բնակավայրերի վրա արձակել է ավելի քան 550 արկ: Առավել ինտենսիվ հրետակոծություններ են արձանագրվել շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ: Հրետակոծության են ենթարկվել Մարտակերտ, Ներքին Հոռաթաղ և այլ խաղաղ բնակավայրեր: Հակառակորդի կողմից ձեռնարկված ագրեսիվ գործողությունների հետևանքով` մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Սամվելի Մինասյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Հակառակորդի նախահարձակ գործողությունները չեզոքացնելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատժիչ գործողությունների և թիրախային հարվածներ հասցնելով՝ թշնամուն պատճառել կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ: Այս պահի դրությամբ հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը համեմատաբար հանգիստ է:

Նմանատիպ նյութեր