211652_close_icon
views-count1729 դիտում article-date 17:48 27-04-2016

Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իրականացրել է չհայտարարված այց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այցի ընթացքում Պաշտպանն առանձնազրույցներ է ունեցել քրեակատարողական հիմնարկում պահվող եւ իրեն բողոք հասցեագրած կալանավորված անձանց եւ դատապարտյալների հետ, ինչպես նաեւ անմիջականորեն ծանոթացել է կալանավայրում պահման պայմաններին: Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է նաեւ քրեակատարողական հիմնարկի ղեկավար անձնակազմի հետ եւ քննարկել պահման պայմաններին առնչվող մի շարք հարցեր: Մարդու իրավունքների պաշտպանի այցելությունները քրեակատարողական հիմնարկներ եւ ազատությունից զրկման այլ վայրեր կրելու են պարբերական բնույթ: [b] Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]

Նմանատիպ նյութեր