Թեհրանում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ
Ապրիլի 23-24-ը Թեհրանում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ, որոնց իրենց մասնակցությունն է ցուցաբերել Իրանում ՀՀ Արտաշես Թումանյանը:
Ապրիլի 23-ին երեկոյան Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել ծաղկեպսակների զետեղման արարողություն, որին մասնակցել են ՀՀ դեսպանությունը, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, բազմաթիվ իրանահայեր:
Ապրիլի 24-ի առավոտյան ՀՀ դեսպանությունը մասնակցել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագի արարողությանը: Նույն օրը՝ երեկոյան, Հայ մշակութային Արարատ կազմակերպությունում տեղի է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում, որի ընթացքում ելույթներ են ունեցել ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգսյանը և այլոք: Տեղի է ունեցել նաև մշակութային միջոցառում: