211652_close_icon
views-count3762 դիտում article-date 22:42 28-04-2016

Ոչ մի նախագահի նկատմամբ այդքան մահափորձ չի կատարվել, որքան Ֆրանսիայի 18-րդ նախագահի

Ոչ մի նախագահի նկատմամբ այդքան մահափորձ չի կատարվել, որքան Շառլ դը Գոլի: Նրա հանդեպ 30 մահափորձ է կազմակերպվել, և ամեն անգամ այդ «հաջողակ սատանային» հաջողվում էր անվնաս մնալ: Ամենաաղմկոտ մահափորձը 1962 թ. օգոստոսին էր: Ավտոմեքենայի վրա, որտեղ նստած էին գեներալն ու նրա տիկինը, կրակ բացեցին 15 ինքնաձիգավորներ: Հանելուկ է, թե ամուսիններն ինչպես էին ողջ մնացել: Բայց դը Գոլը ոչ այնքան մահափորձի փաստից էր վրդովված (նա արդեն սովորել էր դրանց և համարում էր նախագահության անխուսափելի մասը), որքան նրանից, որ ավազակախմբի ղեկավարը՝ ֆրանսիական բանակի փոխգնդապետ Բաստիեն Տիերին, վրիպել էր: Նրա բանակի պաշտոնաթող սպան կրակել չգիտեր: Դը Գոլն անձամբ ստորագրեց նրա մահապատժի դատավճիռը:

Նմանատիպ նյութեր