31348 դիտում
23:39 29-04-2016
ԼՂՀ ոստիկանության պետի հանձնարարականով կազմավորված մարտական գումարտակը պատրաստ է ապահովելու մեր սահմանների անառիկությունը
Գոյամարտի տարիներին Արցախի միլիցիան կանգնեց ժողովրդի կողքին և միասնական պայքար մղեց մեր հայրենիքի ազատության համար: Ցավոք, միլիցիայի չորս տասնյակից ավելի ծառայողներ մարտիրոսվեցին՝ այդպես էլ չտեսնելով իրենց երազած հայրենիքի ազատությունը:
ՈՒ չնայած, մեր հերոս տղաների արյան գնով հաջողվեց ստեղծել պետականություն, սակայն, բոլորս էլ գիտակցում ենք, որ վերջնական հաղթանակի համար դեռևս ճանապարհ ունենք անցնելու:
Ապրիլյան քառօրյա պատերազմը ոտքի հանեց ոչ միայն Արցախի և Հայաստանի բնակչությանը, այլև աշխարհասփյուռ հայությանը:
Ոստիկանությունը իրավակարգի զինվոր լինելուց բացի՝ առաջին հերթին հայրենյանց պաշտպան է:
ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի հանձնարարականով` ոստիկանությունում կազմավորվել է մարտական գումարտակ՝ յուրաքանչյուր վայրկյան պատրաստ մեկնելու առաջնագիծ՝ պաշտպանության բանակի և աշխարհազորայինների հետ ուս-ուսի պայքարելու մեր ժողովրդի և պետականության անվտանգության ապահովման համար:
Սույն թվականի ապրիլի 20-ին մարտական գումարտակը ոստիկանության բակում շարվել էր տողանի:
ԼՂՀ ոստիկանության պետը, հարգանքի տուրք մատուցելով մարտական գործողությունների ընթացքում նահատակվածների հիշատակին, դրվատանքի ենթարկեց նրանց կատարած խիզախության դրսևորումները և կարևորելով յուրաքանչյուրի նվիրումն առ հայրենիք՝ հավաստեց, որ խաղաղասեր լինելու հետ մեկտեղ մենք էությամբ ազատատենչ և արդար պայքարի միջոցով այդ ազատությունը նվաճելու կարող ազգ ենք, որի խոսուն վկայությունը հերոսական էջերով հարուստ մեր պատմությունն է:
Ոստիկանության պետը շնորհակալանքի խոսքեր արտահայտեց նաև ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հասցեին, ով առաջին իսկ օրից զորավիգ է եղել Արցախին ոչ միայն ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հատուկ ստորաբաժանում գործուղելով ԼՂՀ ոստիկանության հետ համատեղ Արցախի կարևորագույն օբյեկտի հուսալի պահպանությունը ապահովելու համար, այլև մեծաքանակ պարենային օժանդակություն է ցուցաբերել Արցախին և հանձն առել ԼՂՀ ոստիկանության մարտական գումարտակի ամբողջական հանդերձավորման և տրանսպորտային միջոցների հագեցման հարցը:
Քառօրյա պատերազմի ընթացքում մեր ազգային միասնականությամբ մենք հակառակորդին ապացուցեցինք, որ Արցախի սահմաններն անառիկ են, իսկ արյամբ նվաճված ազատությունը ենթակա չէ սակարկման:
[b]ԼՂՀ Ոստիկանություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
2282 դիտում
20:25 01-11-2020
Անդրեյ Ղուկասյան. Լոռիում կազմավորված ջոկատների վարժանքները շարունակվում են. ՖՈՏՈՇԱՐՔ
Այս բաժնից
1045 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1018 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
943 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր