211652_close_icon
views-count3148 դիտում article-date 09:29 30-04-2016

Արա Աբրահամյանը կուսակցություն ստեղծելու փոխարեն անցկացնելու է բիզնես ֆորում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից Հայաստանում կուսակցություն ստեղծելու գաղափարը այլևս անցնում է պատմության գիրկը: ՌՀՄ նախագահի տեղակալ, ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ Աբրահամյանի կողմից կուսակցություն չի ստեղծվել: Որոշվել է ստեղծել շարժում, որը պետք է փորձի տնտեսական ծրագրեր իրագործել: «Մենք հոկտեմբերի 2-5-ը նախապատրաստվում ենք բիզնես ֆորում անցկացնել, որն իր նպատակները արդեն հայտարարել է՝ ՀՀ տնտեսության զարգացմանը նպաստելն է: Եվ այդ առումով մենք բավականին մեծ աշխատանք ենք կատարել, որի մասին ավելի կմանրամասնենք, հետագայում կանենք ասուլիս և ավելի մանրամասն կասենք:Մեր խնդիրն այս պահին դա է»,- պարզաբանել է Արամ Սարգսյանը: Իհարկե, բացառված չէ, որ ապագայում փորձ կարվի այդ կառույցի հիման վրա կուսակցություն ստեղծել, սակայն փաստն այն է, որ Աբրահամյանը և նրա կողմնակիցները ներկա իրավիճակում կուսակցություն բացելու ծրագիրը առժամանակ չեն իրագործի, ձեռնպահ կմնան»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր