211652_close_icon
views-count121987 դիտում article-date 22:00 07-12-2019

Մահվան ելքով վրաերթ Երևանում․ BMW-ի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, դեկտեմբերի 7-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում BMW X5 մակնիշի 88 OQ 888 համարանիշի վարորդը Կորյունի փողոցում, Բժշկական համալսարանի հարևանությամբ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 50-55 տարեկան տղամարդ հետիոտնի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին շտապօգնության մեքենայով տեղափոխել հիվանդանոց, սակայն վրաերթի ենթարկվածը ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները, դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Վահան Էվինյանը։ Քիչ առաջ վարորդին շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխեց հիվանդանոց։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը, բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ա․ Փարսադանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին․ «Հետիոտնը փողոցն անցել է չթույլատրելի հատվածով, իսկ այդ պահին փողոցում արտաքին լուսավորություն չի եղել։ Եվ միայն դեպքից հետո են լույսերը միացրել»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր