211652_close_icon
views-count5582 դիտում article-date 16:13 01-05-2016

Իրանի խորհրդարանում առաջին անգամ կին պատգամավորներն ավելի շատ կլինեն, քան հոգևոր գործիչները

Իրանում անցկացված խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների համաձայն՝ խորհրդարանում առաջին անգամ Իրանի պատմության մեջ կանանց թիվը կգերազանցի կրոնական գործիչների թվին, ովքեր 30 տարուց ավելի խորհրդարանում գերակշռող մաս էին կազմում: Այսպես, France Presse-ի փոխանցմամբ, խորհրդարանի 290 տեղերից 17-ը զբաղեցնելու են կանայք, նրանց թիվը 1-ով ավելի կլինի կրոնական գործիչներից: Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ են տարել երկրի գործող նախագահ Հասան Ռուհանիի կողմնակիցները:: Նրանք, ամենայն հավանականությամբ, կստանային 68 մանդատներից 33-40-ը: Ռուհանիի կողմնակիցները ստացել են մնացած 68 տեղից 38-ը, պահպանողականներին կհասնի ընդամենը 18 տեղ: Իսկ անկախ թեկնածուները ստացել են 12 տեղ:

Նմանատիպ նյութեր