211652_close_icon
views-count3426 դիտում article-date 12:56 03-05-2016

«Լեսթերի» խաղացողների բուռն արձագանքը Չելսի»-«Տոտենհեմ» խաղից հետո, Ջեյմի Վարդիի տանը. տեսանյութ

Անգլիայի Պրեմիեր-Լիգայի 36-րդ տուրի «Չելսի»-«Տոտենհեմ» [url=https://shamshyan.com/hy/article/2016/05/03/84074/]հանդիպման[/url] (2:2) ընթացքին «Լեսթերի» խաղացողները հետևել են թիմի առաջատար ռմբարկու Ջեյմի Վարդիի տանը: Հանդիպման գլխավոր մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո «Լեսթերի» ֆուտբոլիստները ուրախությունից «յոթերորդ» երկնքում էին: Հիշեցնենք, որ այդ ոչ-ոքիի շնորհիվ մրցաշարի ավարտից 2 տուր առաջ «Լեսթերը» անհասանելի դարձավ իր մրցակիցների համար և իր պատմության մեջ առաջին անգամ հռչակվեց Անգլիայի չեմպիոն: Ի դեպ, թիմի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին այդ ընթացքում Իտալիայում է եղել` իր 96-ամյա մոր մոտ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր