211652_close_icon
views-count3447 դիտում article-date 22:37 03-02-2016

Յուրգեն Կլոպ. Վարդիի գոլից հետո քիչ էր մնում ծափահարեի. տեսանյութ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Անգլիայի 24-րդ տուրում «Լեսթերի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/03/76107/]խաղից[/url] (0:2) հետո իր հիացմունքն է հայտնել մրցակցի հարձակվող Ջեյմի Վարդիի գոլի առթիվ: «Այդպիսի գոլեր պատահում են, երբ դու լավ մարզավիճակում ես, ինչպես Վարդին ու «Լեսթերը»: Իհարկե, այստեղ բախտն էլ պետք է ժպտա, բայց գոլն իսկապես բարձրակարգ է: Առաջին հերթին համարձակություն է պետք` այդպես հարվածելու համար: Այս մրցաշրջանը իդեալական է ստացվում «Լեսթերի» ու Վարդիի համար: Նրանք արժանի են ամեն վաստակած միավորին, իսկ Վարդին` իր խփած յուրաքանչյուր գոլին: Անկեղծ ասած, քիչ էր մնում Վարդիի գոլից հետո ծափահարեի», ասել է Կլոպը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր