211652_close_icon
views-count34246 դիտում article-date 22:16 03-05-2016

Տաքսու վարորդը «Դալմա» առևտրի կենտրոնի մոտից տնօրենին տեղափոխելով տուն` ճանապարհին գողացել է վերջինիս ոսկյա զարդերը

Երեկ` մայիսի 2-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է դիմել Երևանի Օրբելի փողոցի 4-րդ շենիք բնակչուհի, 27-ամյա Գայանե Շաբունցը և հայտնել, որ ապրլի 30-ին ժամը 12:30-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղու վրա գտնվող Դալմա առևտրի կենտրոնի մոտից Էջմիածին գնալու նպատակով նստել է «Ֆիլագո» տաքսի ծառայությանը պատկանող մեքենա, որի մակնիշը չի հիշում և չի հիշում նաև վարորդին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն Էջմիածնում, երբ Գ. Շաբունցը ճանապարհել է տաքսու վարորդին` նկատել է, որ իր պայուսակի մեջ եղած ոսկյա զարդերի դրամապանակը չկա և այն գողանալու մեջ նա կասկածում է տաքսու վարորդին: Երեկ երեկոյան, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ գործողություններ` պարզել են, որ նշված ավտոմեքենան վարել է Աբովյան քաղաքի բնակիչ, 25-ամյա Նարեկ Բաբլոյանը: Ոստիկանները մեկնել են վերջինիս բնակության վայրը, սակայն նա տանը չի եղել, իսկ որոշ ժամանակ անց Ն. Բաբլոյանը ներկայացել է Վաղարշապատի ոստիկանություն և խոստովանել կատարվածը: Հայտնաբերվել է Գ. Շաբունցից գողացած ոսկյա զարդերը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Գ. Շաբունցը աշխատում է «Շաբունց – Սիսթերս» ՍՊԸ-ի տնօրեն, իսկ կասկածյալ Ն. Բաբլոյանը նախկինում եղել է 1 անգամ դատապարտված: Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր