211652_close_icon
views-count146652 դիտում article-date 13:28 03-08-2019

Արտակարգ դեպք Երևանում․ «Դալմա» առևտրի կենտրոնի բակից գողացել են «Երևանռայդ» ընկերության հեծանիվը․ տնօրենը GPS-ի միջոցով հայտնաբերել է գողացված հեծանիվը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն երկու շաբաթից ավելի է մայրաքաղաքի փողոցներում ականատես ենք լինում «Երևանռայդ» և «Ամերիաբանկ» ընկերությունների կողմից Երևանում շրջող հեծանվորդների։ Այդ մշակույթը հանրապետությունում փորձում է զարգացնել «Երևանռայդ» ընկերության տնօրեն Ալբերտ Մանուկյանը։ Գաղտնիք չէ, որ շատ պետություններում տրանսպորտային միջոց է համարվում հեծանիվը։ Ու այն նաև վերջին ժամանակներս գործարկվում է Հայաստանում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ նույնիսկ հեծանվով է աշխատանքի մեկնել։ «Երևանռայդ» ընկերությունն արդեն Հայաստան է ներմուծել 150-ից ավելի հեծանիվներ, որոնց վրա տեղադրված է նաև վերահսկող (GPS) սարք, որը պատված է դիմակայուն նյութերով, ու եթե գողը կամ գողերը հեծանիվը հափշտակեն, վերահսկող սարքի միջոցով հնարավոր է գտնել հեծանիվը։ Իսկ եթե գողը կամ գողերը փորձեն դիմակայուն նյութից պատված վերահսկող սարքի պաշտպանիչ հատվածը վնասեն, նրանք «երազախաբ են լինելու»։ Երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող «Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնի բակից անհայտ անձը կամ անձինք գողացել էին «Երևանռայդ» և «Ամերիբանկ» ընկերության հեծանիվը։ Ժամերի ընթացքում տնօրեն Ա․ Մանուկյանը GPS սարքի միջոցով կարողացել է հայտնաբերել հեծանիվը, որը գտնվում է Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փակուղի 30 փողոցի 37 տան բակի ավտոտնակում։ Այս պահին նշված հասցե են ժամանել Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Արմեն Սուքիասյանի գլխավորությամբ, ովքեր տեղում դեպքի վայրի զննություն են կատարում։ Հայտնաբերված հեծանիվի վրա եղած դիմակայուն նյութերով պատրաստված պաշտպանիչ շերտը վնասված է, փորձել են, հավանաբար, էլեկտրական սղոցի (բալգարկա) միջոցով վերահսկող սարքը հեռացնեն, սակայն դա նրանց չի հաջողվել։ Մալաթիայի ոստիկանները պազում են, թե ինչ հանգամանքներում է գողացված հեծանիվը հայտնվել նշած տան ավտոտնակում։ Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր