6968 դիտում
22:48 03-05-2016
Լյուդմիլա Սարգսյան. Լևոն-Տեր-Պետրոսյանը, լինելով երկրի հիմնադիր նախագահ, շատ լավ հասկանում է իրավիճակը. Tert.am
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանդիպմանը, նշեց, որ այժմ իրավիճակային լուծումներ են տրվում:
[b]«Ես կարծում եմ, որ ըստ իրավիճակի՝ կարող են նաև Լեռնային Ղարաբաղի բանակցությունների շուրջ մոտեցումները փոխվել[/b]»,-ասաց նա:
Հարցին, թե ի՞նչն է փոխվել, որ այսօր Լևոն-Տեր-Պետրոսյանին գոհացնում է իշխանությունների գործունեությունը, նա ասաց. [b]«Լևոն Տեր-Պետրոսյանը շատ փորձառու քաղաքական գործիչ է, պետական գործիչ է, և անկախ ամեն ինչից, եթե նա տեսնում է, որ համարժեք է գործում իշխանությունը, բնականաբար նա իր գնահատականը հնչեցնում է[/b]»:
Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Բակո Սահակյանի հետ այսօր կայացած հանդիպումից հետո հայտարարել է, թե կարծում է, որ իշխանությունները հանգիստ, զուսպ անում են այն, ինչ պահանջում է այսօրվա իրավիճակը:
Լյուդմիլա Սարգսյանը նկատեց, որ Ադրբեջանը փորձում է Հայաստանում գտնել մարդիկ, ովքեր համամիտ չեն իշխանության հետ և իրենց քայլերի մեջ ավելի ծայրահեղական կամ ադրբեջանանպաստ մոտեցումներ ունեն:
[b]«Եկեք չմոռանանք, որ Ադրբեջանը ուշիուշով հետևում է մեր բոլոր հայտարարություններին, տեսակետներին, և հետևաբար, այն, ինչ-որ հնչեցրել է Լևոն-Տեր-Պետրոսյանը, հաշվի է առել նաև Ադրբեջանի կողմից մեզ հետևելու գործընթացը»[/b],-ասաց նա և նշեց, որ կան քաղաքական գործիչներ, որոնք փորձում են օրիգինալ լինել մյուսներից և քննադատել՝ առանց հասկանալու ինչ է կատարվում:
Դիտարկմանը, որ նախկինում հաշվի չէր առնվում Ադրբեջանի կողմից մեզ հետևելու հանգամանքը, նա ասաց. [b]«Եթե դուք ուզում եք, որ ես ասեմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը վարքագիծը փոխել է, ես նման բան չեմ ասի։ Ես ընդամենը կասեմ, որ Լևոն-Տեր-Պետրոսյանը, լինելով երկրի հիմնադիր նախագահ, շատ լավ հասկանում է իրավիճակը,ԼՂ խնդրի բանակցային գործընթացը և շատ լավ հասկանում է, թե Ադրբեջանը ինչ քայլերի կգնա, եթե միակամ չլինենք[/b]»:
Պատգամավորը Լևոն Տեր-Պետրոսյանի այդ քայլերը համարեց իմաստուն և ճիշտ:
[b]«Այսօր օրիգինալ լինելու ժամանակը չէ»[/b],-ասաց նա:
Աղբյուրը` [url=http://www.tert.am/am/news/2016/05/03/nkr/2009882]Tert.am[/url]
Նմանատիպ նյութեր
3771 դիտում
15:25 09-05-2014
«Հաղթանակ» զբոսայգի ժամանեց ՀՀ հիմնադիր նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը
4043 դիտում
11:18 21-01-2017
Եթե չմիավորվեն, ավելի շատ իրար հարվածելու. Լյուդմիլա Սարգսյան. «Առավոտ»
Այս բաժնից
1009 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
988 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
925 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր