211652_close_icon
views-count4043 դիտում article-date 11:18 21-01-2017

Եթե չմիավորվեն, ավելի շատ իրար հարվածելու. Լյուդմիլա Սարգսյան. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության առաջնորդ Լյուդմիլա Սարգսյանը վստահ է, որ Գագիկ Ծառուկյանը լուրջ այլընտրանք է լինելու իշխանությանը։ «Մրցակցությունը շատ մեծ է, այդ թվում՝ ընդդիմադիր դաշտում, եթե չմիավորվեն, ավելի շատ իրար հարվածելու, քան իշխանությանը, իսկ դա իշխանությանը նպատակն է։ Գագիկ Ծառուկյանն իր բնույթով զուսպ է, չեմ լսել, որ որևէ քաղաքական ուժի մասին վատ արտահայտվի կամ փորձի վարկաբեկել։ Ես վստահ եմ, որ նրա ինքնուրույն որոշումն է եղել քաղաքականություն վերադառնալը, նրա վերադարձը նախևառաջ վնաս է իշխանությանը, որովհետև կարող է իրական այլընտրանք դառնալ։ Իսկ ես չեմ կարծում, որ իշխանությունն այսօր պատրաստ է տեսնել ռեալ այլընտրանք ՀՀԿ-ին»,-այս կարծիքին է տիկին Սարգսյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր