5437 դիտում
12:19 06-05-2016
Էրդողանը վտանգ է տեսել իր համար Դավութօղլուի և Եվրամիության մերձեցումից և հեռացրել նրան ճանապարհից. Financial Times
Թուրքիայի վարչապետի պաշտոնից Ահմեդ Դավութօղլուի հրաժարվելը վտանգում է Թուրքիայի և Եվրամիության միջև ձեռք բերված միգրացիոն համաձայնագիրը: Այդ մասին գրում է Financial Times-ը:
Թերթը հիշեցնում է, որ համաձայն այդ գործարքի՝ անօրինական միգրանտները, ովքեր հասել են Հունաստանի ափերին, հետ կվերադարձվեն Թուրքիա, ինչի դիմաց ԵՄ-ը առանց վիզայի ռեժիմ կսահմանի Թուրքիայի քաղաքացիների համար: Իսկ որպեսզի համաձայնագիրը չձախողվի, Թուրքիան պարտադրված կլինի ամբողջապես զբաղվել հակաահաբեկչական օրենսդրությամբ և վերանայել իր քաղաքացիների իրավունքների հանդեպ ցուցաբերվող վերաբերմունքը:
ԵՄ-ը մտավախություն ունի, որ Դացութօղլուի հեռանալով Անկարան լրիվ բարձիթողի կանի հանրային բարեփոխումների հարցը այդ:
Թերթը, հղում անելով թուրքական իշխանությունների շրջանակում իր բարձրաստիճան աղբյուրներին, ընդգծում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ընդհանրապես դուր չէր եկել, թե ինչպես էր Դավութօղլուն Գերմանիայիկանցլեր Անգելա Մերկելին ու ԵՄ այլ պաշտոնյաների 2 շաբաթ առաջ ցույց տվել փախստակամմերի ճամբարը: Էրդողանը վախեցել է, որ Դավութօղլուն փորձ կանի գրավել իր պաշտոնը և արագորեն «լուծել» է այդ հարցը:
Նմանատիպ նյութեր
1201 դիտում
14:00 12-11-2014
Աշխարհում հնացած ատոմային ռեակտորները փակելու համար 100 մլրդ դոլար կպահանջվի. The Financial Times
7652 դիտում
12:32 31-12-2015
2016 թվականը Ռուսաստանի տնտեսության համար ծանր տարի է լինելու. Financial Times
3151 դիտում
12:36 21-03-2016
Եվրամիությունը Թուրքիայի հետ գործարքի համար «ծախեց իր հոգին». Financial Times
Այս բաժնից
544 դիտում
22:50 21-12-2024
Հռոմի պապը մրսածություն ունի և չի անի իր կիրակնօրյա բացօթյա քարոզը
649 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ
991 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը