2606 դիտում
16:42 06-05-2016
Հունաստանում համընդհանուր գործադուլ է սկսվել, որը կտևի մի քանի օր
Հունաստանի ողջ տարածում այսօրվանից 2-օրյա համընդհանուր գործադուլ է սկսվել ընդդեմ կառավարության կողմից իրականացվող կենսաթոշակային ու սոցիալական ապահովության բարեփոխումների, հաղորդում է Ekathimerini-ն:
Բացի այդ, բողոքի ցույցերն ուղղված են միջազգային վարկատուների կողմից հարկերն ավելացնելու մասին պահանջի դեմ, որը կառավարությունը նույնպես մտադիր է իրականացնել:
Ըստ տեղեկությունների՝ այսօր և վաղը Աթենքում ու մյուս քաղաքներում չեն գործելու մետրոն, միջքաղաքային գնացքներն ու տրամվայները: Ավտոբուսներն ու տրոլեյբուսները չեն աշխատի 3 օր: Լաստանավերը չեն աշխատի այսօր ժամը 06:00-ից մինչև մայիսի 10-ը:
Ցույցերին մասնակցելու են նաև պետական ու մասնավոր բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչները, թերթերը, հեռուստաալիքները, ռադիոկայանները: Իսկ ժամը 6:00-ից մինչր վաղը ժամը 6:00-ն լրատվական հաղորդումները նույնպես չեն հեռարձակվի ոչ հեռուստատեսությամբ, ոչ էլ ռադիոյով:
Նմանատիպ նյութեր
3317 դիտում
12:59 03-10-2017
Կատալոնիայում համընդհանուր գործադուլ է սկսվել
984 դիտում
12:49 12-12-2014
Իտալիայում այսօր համընդհանուր գործադուլ է
Այս բաժնից
943 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
937 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո
1114 դիտում
20:15 01-02-2025
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել