211652_close_icon
views-count1449 դիտում article-date 14:10 06-05-2016

Ոստիկանության պետի տեղակալն ընդունեց «Մայքրոսոֆթ» ընկերության կիբերանվտանգության հարցերով տարածաշրջանային տնօրենին և Մայքրոսոֆթի հայաստանյան գրասենյակի տնօրենին

Մայիսի 5-ին ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանն ընդունեց «Մայքրոսոֆթ» ընկերության կիբերանվտանգության հարցերով տարածաշրջանային տնօրեն Ռոբերտ Կոսլային և Մայքրոսոֆթի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լիանա Կորկոտյանին: Ռոբերտ Կոսլան ներկայացրեց ՀՀ ոստիկանության հետ համագործակցության իր տեսլականը, մասնավորապես նշելով թվային տեխնոլոգիաների արդիականացման, գործընթացների ավտոմատացման, կիբերհանցավորության, ահաբեկչության դեմ պայքարը և այլ ոլորտներ: Ներկայացվեց նաև Government Security Program(GSP) ծրագիրը, որին ինտեգրվելը իրավապահ մարմիններին թույլ է տալիս օգտագործել կիբերհանցավորության դեմ պայքարի մի շարք նոր գործիքներ: Վ.Եղիազարյանը, ընդգծելով համագործակցությունը սերտացնելու անհրաժեշտությունը, առաջարկեց երկուստեք միջոցներ ձեռնարկել համագործակցության ոլորտներն առավել հստակ և առարկայական դարձնելու նպատակով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր