211652_close_icon
views-count2291 դիտում article-date 11:37 08-05-2016

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Երկրապահի օրվա առթիվ

Տարոն Մարգարյանի 7նորհավորական ուղերձում ասված է. «Սիրելի երկրապահներ, Արցախյան ազատամարտի հարգելի վետերաններ, սրտանց շնորհավորում եմ Երկրապահի օրվա առթիվ: Իսկապես անգնահատելի է այն դերակատարումը, որ երկրապահ կամավորականներն ունեցան հայ ժողովրդի նորօրյա պայքարի՝ Արցախյան ազատամարտի հաղթանակի կերտման գործում: Դեռևս կանոնավոր բանակ չունեցող մեր երկրում դուք առաջինն էիք, որ կամավոր ստանձնեցիք հայրենիքի պաշտպանի շնորհակալ և նվիրական գործն ու, պատվով կրելով այդ պատասխանատու բեռը, հենց դու՛ք դարձաք հաղթանակած մեր բանակի ամուր հիմքը: Եվ, որ ամենակարևորն է, Ազգային բանակի ձևավորումից հետո էլ շարունակել ու շարունակում եք մնալ մեր հայրենիքի սահմանների պաշտպանության նվիրյալներ: Այսօր էլ առաջնագծում եք ու, հայրենյաց սահմանները պաշտպանող մեր քաջ զինվորներին թև ու թիկունք լինելով, հերթական անգամ փաստում եք, որ Երկրապահ լինելը ապրելակերպ է, անձնուրաց հավատամք, ինչից և սարսափում է թշնամին: Այս տարվա ապրիլի սկզբին հայրենի սահմաններից հերթական անգամ հետ շպրտելով նենգ թշնամուն, ցավոք, ունեցանք նաև հերոս հայորդիների կորուստներ... Հավերժ փառք և խոնարհում նրանց հիշատակին: Երկրապահի օրը նաև առիթ է կրկին խոնարհվելու և երախտագիտություն հայտնելու զոհված մեր ազատամարտիկների ու զինվորների ծնողներին, այրիներին ու հարազատներին: Անշուշտ, ոչինչ չի կարող հատուցել ձեր կրած անդառնալի կորուստը, որը վստահաբար նաև մեր բոլորի ցավն է, սակայն ուզում եմ կրկին հավաստիացնել, որ թե՛ Երևանի քաղաքապետարանը և թե՛ անձամբ ես շարունակելու ենք լինել բոլորիդ կողքին ու մշտապես սատարելու ենք ձեզ»:

Նմանատիպ նյութեր