8461 դիտում
12:32 09-05-2016
«Լեյպցիգի» գլխավոր մարզիչը թիմի պատմական նվաճումը նշելիս վնասվածք է ստացել. տեսայութ
Գերմանական «Լեյպցիգ» թիմի մարզիչներն ու ֆուտբոլիստները տոնել են իրենց պատմության մեջ առաջին ուղեգիրը Բունդեսլիգա:
Սակայն տոնելու ընթացքում ակումբի տնօրեն և գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը ազդրի վնասվածք է ստացել:
Թիմի հարձակվող Դևի Զելկեն գարեջրի մեծ բաժակով վազել է մարզչի ետևից, 57-ամյա մասնագետը սայթաքել է և անհաջող վայր ընկել: Ավելի ուշ Ռանգնիկը չի մասնակցել մամուլի ասուլիսին և իր փոխարեն ուղարկել է օգնականին:
Նշենք, որ 2009 թվականին ստեղծված թիմը առաջին անգամ հանդես կգա Բունդեսլիգայում: 7 տարվա ընթացքում` սկսելով 5-րդ լիգայից, «Լեյպցիգը» չորս լիգա վեր է բարձրացել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7023 դիտում
13:25 25-09-2017
«Վալենսիայի» մարզիչը վնասվածք է ստացել թիմի հաղթական գոլը տոնելիս
5526 դիտում
14:45 02-08-2021
Տոկիո-2020. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանի պատմական նվաճումը
Այս բաժնից
2263 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2926 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2437 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում